Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է ակումբից հեռանալուն։ Խորվաթ ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր ներկայիս կարգավիճակից։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Ռակիտիչի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը «Ինտերն» է։ 31-ամյա ֆուտբոլիստը օրերս հրապարակայնորեն դժգոհեց «Բարսելոնայում» իր ներկայիս կարգավիճակից։ Ընթացիկ մրցաշրջանում «Սևիլիայի» նախկին ֆուտբոլիստը շատ քիչ է խաղաժամանակ ստանում։
Ռակիտիչը հանդես է գալիս «կապտանռնագույնների» կազմում 2014 թվականից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։

























































