«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիից» կրած պարտությունից հետո: Արգենտինացին խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու խաղադաշտ է դուրս եկել 77-րդ րոպեին:
Հիշեցնենք՝ Ագուերոն վերջին հանդիպումն էր անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ. ակումբը որոշել է չերկարաձգել այն: 32-ամյա հարձակվողը 2011 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Թիմի հետ նա 5 անգամ դարձել է Անգլայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր և եռակի սուպերգավաթակիր, ինչպես նաև անգլիական լիգայի 5-ակի գավաթակիր:
«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ էր խաղում Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Կայ Հավերցի խփած գոլի շնորհիվ «Չելսին» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ ու իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի Գավաթը: