Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրի՝ «Կասպիի» հետ խաղում:
Բարսեղյանը խաղի արդեն 8-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով՝ բացելով արտագնա հանդիպման հաշիվն ու առաջ մղելով իր թիմին:
Այս պահին «Աստանան» ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 33 միավորով: Մոտակա հետապնդող «Տոբոլին» Բարսեղյանի թիմն այս տուրից առաջ գերազանցում էր 5 միավորով:
Հիշեցնենք՝ Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին մասնակցելու համար: