Վաղը՝ մայիսի 30-ին, Հայաստանի Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության վերջին տուրում «Նորավանքը» հյուրընկալվելու է «Լեռնային Արցախի» կողմից:
«Նորավանքի» մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ ակումբը կկազմակերպի երկրպագուների տեղափոխությունը Սիսիան, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում «Լեռնային Արցախը»:
Մանրամասները՝ «Նորավանքի» ֆեյսբուքյան էջում:
«Լեռնային Արցախ»-«Նորավանք» հանդիպման մեկնարկը 17:00-ին է: Խաղը կկայանա Սիսիանի Քաղաքային մարզադաշտում: Վերջին տուրից առաջ թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում: «Նորավանքը» 26 խաղից հետո վաստակած 47 միավորով Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Լեռնային Արցախը» 5-րդն է՝ 38 միավորով: