«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դիմել է ակումբի երկրպագուներին՝ Եվրոպա լիգայի եզրափակչում «Վիլյառեալին» պարտվելուց հետո (1-1, 10-11՝ 11-մետրանոցներով):
«Ինձ մի քանի օր անհրաժեշտ եղավ, որպեսզի հետ գամ այդ խաղից: Իհարկե, ես վշտացած եմ, որ մենք չկարողացանք հաղթել, բայց մենք թիմ ենք, որն առաջ է նայում բարձր գլխով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար: Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է Պոգբան Թվիթերի իր էջում:
I needed some days to reflect after the match . Of course, very upset not to win the final but we’re a team that will look forward with our heads held high. Thank you to all of the fans for the support. We will come back stronger.
— Paul Pogba (@paulpogba) May 28, 2021