2017 թվականի մայիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը», Եվրոպա լիգայի եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով «Այաքսին», նվաճեց բաղձալի տիտղոսը։ Մանկունիացիների կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Պոլ Պոգբան, իսկ երկրորդ կեսի մեկնարկում այն կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
ՄՅՈՒ-ի մամուլի քարտուղարությունը վերհիշել է այդ խաղն ու Մխիթարյանի ներդրումը ԵԼ-ի Գավաթը նվաճելու հարցում․
«Երբ Միկին ապահովեց ԵԼ-ի մեր վերջին տիտղոսը»,- ասվում է ՄՅՈՒ-ի տարածած հաղորդագրության մեջ, որին կցված է նաև Մխիթարյանի գոլի լուսանկարները։
Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի տեսանյութը՝
Հիշեցնենք՝ վաղը՝ մայիսի 26-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն ունի նորից դառնալու Եվրոպա լիգայի գավաթակիր։ Ուլե-Գունար Սուլշերի սաները ԵԼ-ի այս տարվա եզրափակչում կմրցեն «Վիլայռեալի» հետ։ Հանդիպումը կկայանա Գդանսկում ու կմեկնարկի ժամը 23։00-ին։