Իսպանիայի հավաքականի, նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ վերսկսում է իր մարզական կարիերան: Այս մասին 37-ամյա իսպանացին հայտնել է իր ինստագրամյան էջոըւմ:
«Կյանքը ես միայն մի կերպ եմ պատկերացնում՝ խաղալով… Ես որոշել եմ վերադառնալ: Ուրբաթ դուք կիմանաք, թե որտեղ»,- գրել է Տորեսը:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Տորեսը հանդես է եկել «Ատլետիկոյի», «Լիվերպուլի», «Չելսիի», «Միլանի» կազմում: