«Տոտենհեմը» շարունակում է գլխավոր մարզչի փնտրտուքները:
Sky Sports-ի հաղորդմամբ, լոնդոնյան ակուբը բանակցում է Ռոբերտո Մարտինեսի հետ, ով այս պահին հանդիսանում է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Նաև հաղորդվում է, որ ԵՎՐՈ-ի ավարտից հետո Մարտինեսը ցանկանում է վերադառնալ ակումբային ֆուտբոլ:
Աղբյուրի հաղորդմամբ, 47-ամյա Մարտինեսին նաև ցանկանում են հրավիրել «Արսենալ»:
«Տոտենհեմի» դիտակետում են նաև Ռալֆ Ռանգնիկն ու Գրեմ Պոտերը:
Ռոբերտո Մարտինեսը աշխատում է Բելգիայի հավաքականում՝ 2016 թ-ից:
Մինչ այդ մարզել է «Էվերթոնը», «Ուիգանն» ու «Սուոնսին»: