25.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Սպասված գոլը վճռորոշ դարձավ. Ալվարեսը 6-րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց Ատլետիկոյին

    🎥 Լացիոն կոտրեց հետնապահի դիմադրությունն ու դարձավ Ա Սերիայի միանձնյա առաջատար

    Կարիերայի լավագույն շրջանը չի եղել Բարսելոնայում․ Նեյմարն անկեղծացել է

    Նրանց մրցակցային ոգին միշտ իրենց հետ է. Ռոդրին՝ իր առաջին Էլ Կլասիկոյին ընդառաջ

    Նա հիանալի ֆուտբոլիստ է, իսկ մեծերին հարգում են․ Ժոզե Մոուրինյու

    🎥 Բորուսիան խաղավերջում կոտրեց Այնտրախտի դիմադրությունն ու գլխավորեց Բունդեսլիգան

    🎥 Ինքնագոլ, հեռացում և 0:2. Չելսին սեփական հարկի տակ զիջեց Տոտենհեմին

    Այդ հարցերը միայն աղմկոտ վերնագրեր ստանալու համար են, իսկ ես չեմ ուզում որևէ վերնագիր դառնալ․ Ֆլիկ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Եթե օլիմպիական չեմպիոնը պարտվում է նորեկի, նրա հետ գոտեմարտելն այլևս հետաքրքիր չէ․ չեմպիոնի կարգավիճակում Ծառուկյանը մարտահրավեր է նետել MMA-ի լեգենդին

        Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում

        🎥 Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Սպասված գոլը վճռորոշ դարձավ. Ալվարեսը 6-րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց Ատլետիկոյին

            🎥 Լացիոն կոտրեց հետնապահի դիմադրությունն ու դարձավ Ա Սերիայի միանձնյա առաջատար

            Կարիերայի լավագույն շրջանը չի եղել Բարսելոնայում․ Նեյմարն անկեղծացել է

            Նրանց մրցակցային ոգին միշտ իրենց հետ է. Ռոդրին՝ իր առաջին Էլ Կլասիկոյին ընդառաջ

            Նա հիանալի ֆուտբոլիստ է, իսկ մեծերին հարգում են․ Ժոզե Մոուրինյու

            🎥 Բորուսիան խաղավերջում կոտրեց Այնտրախտի դիմադրությունն ու գլխավորեց Բունդեսլիգան

            🎥 Ինքնագոլ, հեռացում և 0:2. Չելսին սեփական հարկի տակ զիջեց Տոտենհեմին

            Այդ հարցերը միայն աղմկոտ վերնագրեր ստանալու համար են, իսկ ես չեմ ուզում որևէ վերնագիր դառնալ․ Ֆլիկ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Եթե օլիմպիական չեմպիոնը պարտվում է նորեկի, նրա հետ գոտեմարտելն այլևս հետաքրքիր չէ․ չեմպիոնի կարգավիճակում Ծառուկյանը մարտահրավեր է նետել MMA-ի լեգենդին

                Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում

                🎥 Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ Թոփ

                  Հինգ հոգի հետապնդում էին ինձ․ Կոբյալկոն՝ Մելիքյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

                  Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  24.05.21 / 12:27
                  0

                  Երևանի «Փյունիկի» ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն մեկնաբանել է թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ տեղի ունեցած միջադեպը։

                  Ռուս ֆուտբոլիստը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Чемпионат»-ին։

                  — Ինչո՞ւ լավ հարաբերություններ չստացվեց մարզչի հետ:
                  — Ես և Մելիքյանը ըստ էության հասակակիցներ ենք. Ես 35 տարեկան եմ, նա՝ 41: Չեմ հասկանում, թե ինչու մենք իրար չհասկացանք:

                  — Ինչպե՞ս սկսվեց ձեր վիճաբանությունը:
                  — Մենք անընդմեջ երկու հաղթանակ տարանք: Առաջին հանդիպումը լավ խաղացի, երկրորդը, գուցե ոչ այնքան, որքան ցանկալի էր: Բայց ամենակարևորը՝ մենք երկու հանդիպումներում էլ հաղթեցինք: Մելիքյանն ինձ ասաց. «Ես ուզում եմ փորձել մեկ այլ հարձակվողի»: Ես նրան ասում եմ՝ «Դա ընդհանրապես հարց չէ»: Մելիքյանը ինձ թույլ տվեց տասը րոպեով մասնակցել խաղերից մեկին․ իր իրավունքն է: Հաջորդ հանդիպումը խաղում ենք հիմնական մրցակցի` «Արարատի» հետ. ես երկու տարի էի անցկացրել այս թիմում: Եվ հետո նա, 0: 0 հաշվի ժամանակ, որոշեց դուրս բերել ինձ դաշտ 88-րդ րոպեին: Ես արժանի չէի այդպիսի վերաբերմունքի: Ես մեծահասակ ֆուտբոլիստ եմ, 35 տարեկան եմ: Բայց փոխարինման դուրս գալ 88-րդ րոպեին իմ նախկին ակումբի դեմ խաղում… Այո, նա մարզիչ է և դրա իրավունքն ունի: Չեմ կարծում, որ նա դա միտումնավոր է արել:

                  — Դուք հրաժարվեցի՞ք փոխարինման դուրս գալուց:
                  -Պարզապես դժկամությամբ դա արեցի: Նրանք մոտեցան ինձ և ասացին. «Կոբյալկո, պատրաստվիր»: Եվ այդ պահին ես ինչ-որ մեկի հետ էի խոսում: Հետո Մելիքյանը եկավ. «Վերջ, դու այլևս չես խաղում իմ թիմում»:

                  — Ի՞նչ պատասխանեցիք:
                  — «Փառք Աստծո, չեմ ուզում խաղալ քեզ մոտ»:

                  — Նրան դուր չի՞ եկել, որ դուք չցանկանալով եք փոխարինման դուրս եկել:
                  — Հավանաբար:

                  — Ինչպե՞ս զարգացան հետագա իրադարձությունները:
                  — Դեռ վերջնական սուլիչը չէր եղել, նա սկսեց ինձ վիրավորել: Ասում է. «Ինչո՞ւ ես ծաղրում ինձ: Ինչպե՞ս ես խոսում ինձ հետ»:

                  — Վիճաբանությունը շարունակվե՞ց հենց խաղի ընթացքում:
                  — Ես պատասխանեցի. «Լավ, կխոսենք»: Բայց այդ պահին նա վիրավորեց մայրիկիս:

                  — Ի՞նչ ասացիք։
                  -Ես նրան պատասխանեցի. «Օoօ՜, վերջ, ես քեզ սպասում եմ հանդերձարանում»: Նա խոստացավ գալ: Ես նրան սպասում էի 20-30 րոպե, բայց նա չեկավ:

                  -Ակումբում որոշեցին ձեզ հրաժեշտ տա՞լ։
                  -Երկու օր հետո զանգահարեցի գլխավոր տնօրենին, քննարկեցինք ամեն ինչ, կարգավորեցինք ֆինանսական խնդիրները: Ես սպասում էի մինչև կփոխանցեին գումարներս: 20-ին տոմսերը վերցրեցի: Այդ օրը թիմը խաղում էր «Շիրակի» դեմ: Խաղից առաջ ես եկա մարզաբազա  հրաժեշտ տալու թիմին:

                  — Երբ նա ձեզ վիրավորեց, ինչ-որ մեկը լսե՞լ է դա:
                  — Բոլորը, նույնիսկ երկրպագուները: Գլխավորը, որ լսել եմ ես: Նա թատերական, հուզական մարդ է, ուստի շատ բարձր արտահայտվեց:

                  — Ի՞նչ էիք ցանկանում ի սկզբանե անել հանդերձարանում նրա հետ՝ խոսե՞լ, թե՞ բռունցքների անցնել:
                  — Երբ մարդն ասում է նման անընդունելի բաներ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ ի պատասխան ինչ-որ կերպ պետք է պատժի:

                  — Ի՞նչ է նշանակում «պատժել»:
                  — Ես չգիտեմ. նա չափահաս տղամարդ է, կարող էր ասել. «Ես կովկասցի մարդ եմ, կարող եմ ինչ-որ բան էմոցիոնալ ասել, հազար անգամ ներողություն եմ խնդրում»: Միգուցե ամեն ինչ այլ լիներ:

                  — Դուք ասացիք, որ եկել եք թիմին հրաժեշտ տալու: Որտեղ է դա տեղի ունեցել:
                  — Ավտոբուսի դիմաց, բազայում: Տղաներին հաջողություն մաղթելուց հետո հանդիպեցի Մելիքյանին: Ես մոտեցա նրան և ասացի. «Տեսնում եմ, որ մենք չլուծված խնդիր ունենք»: Եվ վերջ: Մենք սկսեցինք զրուցել. «Դուք կարող եք ինձ չսիրել որպես ֆուտբոլիստ, որպես մարդ, բայց վիրավորե՞լ իմ մայրիկին և ինձ … Ի՞նչ իրավունք ունեք դա անել»:

                  — Ի՞նչ եղավ հետո։
                  — Մելիքյանն ասաց, որ ես սադրել եմ նրան` չցանկանալով փոխարինման դուրս գալ: Ես պատասխանեցի նրան. «Իսկ դուք ինձ չե՞ք սադրել: Ես մեծահասակ ֆուտբոլիստ եմ, գիտեք, թե ինչպես եմ մարզվում»: Այդ պահով մարզիչը բողոքներ չուներ: Ես մեկ անգամ ևս պարզաբանեցի, թե ես նրան սադրել եմ այնպես՞, որ նա որոշեց վիրավորե՞լ ինձ և մորս: Ասացի ​​նրան, որ նա պետք է ներողություն խնդրի:

                  — Դուք մի կողմ եք գնացել և խոսե՞լ եք առերես:
                  — Այո, խաղացողները նստեցին ավտոբուսը, մենք միասին խոսեցինք:

                  — Դուք ասացիք, որ Մելիքյանը պետք է ներողություն խնդրի, իսկ նա՞:
                  — Նա՝ «Ոչ, ոչ մի դեպքում»․ Եվ հետո ես արդեն նրան ապտակեցի:

                  — Դա բավականին ուժ՞եղ ստացվեց:
                  — Դե, նորմալ: Նա ընկավ, նստեց:

                  — Ինչո՞ւ որոշեցիք ապտակել:
                  — Քանի որ նա չի ընդունել իր մեղքը: Նա վիրավորեց մորս ու ինձ բոլորի ներկայությամբ: Նա նույնիսկ ցանկություն չուներ ներողություն խնդրելու: Ինչպե՞ս վարվել այլ կերպ:

                  — Ի՞նչ եղավ հետո։
                  — Մարզչի օգնականը հարձակվեց ինձ վրա: Հետո ինքը՝ Մելիքյանը, վեր կացավ, նրանք սկսեցին հետապնդել ինձ, բայց ոչինչ չստացվեց: Հանկարծ մի քանի հոգի էլ վազեցին՝ ինչ-որ աշխատակիցներ: Արդյունքում հինգ հոգի հետապնդում էին ինձ, բայց նրանք չհասցրեցին: Հասկացեք ինձ, ես գլադիատոր չեմ, ես ֆուտբոլիստ եմ: Ինչո՞ւ ես միայնակ կռվի բռնվեի հինգի դեմ: Ես նստեցի տաքսի և գնացի օդանավակայան. թռիչքին մի քանի ժամ դեռ կար:

                  — Ինչպես ֆիլմերու՞մ: Դուք նստել եք առաջին մեքենան, որը հանդիպե՞լ է, և ասել, որ արագ գնան օդանավակայա՞ն:
                  — Ոչ, մեքենան արդեն սպասում էր ինձ: Մի մտածեք, թե կռվի էի սպասում: Իհարկե, ես ենթադրում էի իրադարձությունների նման շրջադարձ, բայց դա հաստատ ինքնանպատակ չէր:

                  Եթե Մելիքյանն իրեն թույլ էր տվել ինձ ուղղված այդպիսի արտահայտություններ, ապա նա ստիպված էր գալ ու պատասխանել բառերի համար: Բայց նա չեկավ:

                  -Դուք տաքսիում եք: Ի՞նչ եղավ հետո։
                  — Հասա օդանավակայան: Ես դրեցի իմ ուղեբեռը ժապավենի վրա և սկսեցի անցնել անվտանգության գոտին: Հենց պայուսակներս վերցրի, տեսա՝ կարմիր վերնաշապիկով մի մարդ թռչում է վրաս․ դա Մելիքյանն էր: Նա հարվածեց ինձ ականջիս մոտակայքում: Սկսվեց քաշքշուկը. մենք սկսեցինք նրա հետ հարաբերություններ պարզել, որից հետո հանկարծ մեջքիս կողմից գլխիս հարված ստացա:

                  — Ո՞վ է հարվածել քեզ:
                  — Պատկերացում չունեմ. ես տեսա միայն Մելիքյանին ու նրա օգնականին: Հետո ոստիկանությունը վազեց, բաժանեց մեզ և տարավ ոստիկանության բաժին: Այնտեղ ես անմիջապես ասացի. «Տղաներ, ես ոչ մի բողոք չունեմ»:

                  — Ինչո՞ւ որոշեցիք բողոք չգրել:
                  — Ինչպե՞ս կարող եմ ձեզ բացատրել … Ես մեծացել եմ այնտեղ, որտեղ դա չի ընդունվում. Բարնաուլում, ժամանակին ես մեծացել եմ փողոցում: Այստեղ ես ուզում էի տղամարդավարի լուծել հարցը, բայց Մելիքյանը, ըստ ամենայնի, վիրավորված էր, և նա որոշեց պատասխանել։ Թող այդպես լինի. ես իմ հարցը այլ կերպ որոշեցի, ինձ համար անընդունելի է բողոք գրել: Ոչ մի բողոք չունեմ:

                  — Ի՞նչ եղավ հետո:
                  — Թռիչքի համար ժամանակ չունեի: Վերադարձա Երևանում վարձակալած բնակարան և մեկ օր էլ անցկացրի Հայաստանում: Հաջորդ օրը ես տուն թռա` Ռուսաստան:

                  — Հաղորդվում էր, որ Մելիքյանի հետ միասին «Փյունիկի» գլխավոր տնօրենի տեղակալն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Կիմ Առաքելյանն էին …
                  — Առաքելյանին ես տեսա, երբ ոստիկանության բաժին էի գնում: Նա նոր էր դուրս գալիս այնտեղից: Ասում են՝ նա ինձ ևս ծեծել է, բայց ես նրան չէի տեսել: Ես տեսա մարզիչ Մելիքյանին և նրա օգնականին: Հարձակվողները, դատելով տեսախցիկներից, հաստատ երեքն էին: Մելիքյանը, նրա օգնականը և մեջքից հարվածող տղամարդը: Ո՞վ էր նա՝ գլխավոր տնօրենի տեղակալը, թե՞ վարորդը, չգիտեմ:

                  — Դուք կրկին հանդիպե՞լ եք Մելիքյանի հետ:
                  — Ոչ

                  — Ակումբի՞ց էլ որևէ մեկը չի կապվել:
                  — Ոչ, իսկ ի՞նչ կարիք կա: Նրանք տվել են իմ գումարը. նրանցից բողոքներ չկան: Նրանք ամեն ինչ ճիշտ արեցին, մենք գեղեցիկ բաժանվեցինք:

                  — Երբ տաքսի նստեցիք, պատկերացնո՞ւմ էիք, որ հետո հետապնդում է սկսվելու:
                  — Ես չէի էլ կարող մտածել դրա մասին: Ես հանգիստ գնացի: Ես միայն մտածում էի, որ արեցի այն, ինչ պետք է: Լավ, եթե ինձ բռնեին օդանավակայանի մոտ, ինչ-որ կերպ դա կհասկանայի: Բայց անմիջապես շենքի մեջ … Ուղղակի սարսափելի է:

                  — Մինչ այդ ինչպե՞ս են զարգացել ձեր հարաբերությունները Մելիքյանի հետ:
                  — Դա իմ առաջին մրցաշրջանն էր թիմում: Սկզբում ինձ կանչեց մեկ այլ մարզիչ, իսկ Մելիքյանը եկավ հունվարին: Մեր հարաբերությունները միանգամից չստացվեցին: Նոր մարզիչը մոտեցում չուներ ինձ պես տարեց ֆուտբոլիստի նկատմամբ: Գուցե նա պարզապես չունի բավարար փորձ: Չեմ կարող ասել, որ ես բարդ մարդ եմ. իմ կարիերայի 17 տարվա ընթացքում մարզիչների հետ խնդիրներ չեն առաջացել: Ավելին, երկու տարի էլ խաղացել եմ Հայաստանում, և մինչ օրս հիանալի հարաբերություններ ունեմ այլ մարզիչների հետ: Որևէ խնդիր չի եղել, հատկապես վիրավորանքներ ու ծեծկռտուքներ: Ես հարգում եմ մեծերին:

                  — Աջակցության խոսքեր ստացել ե՞ք:
                  — Այո, իհարկե. Շատերն աջակցում են ինձ, բայց ինձ դուր չի գալիս այն ձևակերպումը, որ երեք հայ հարձակվեց ինձ վրա, ասում են … Հասկացեք, չկա վատ ազգ, կան վատ մարդիկ: Ես կոնֆլիկտ ունեի Մելիքյանի հետ, բայց ազգը մեղավոր չէ: Ես սիրում եմ Հայաստանը: Ապրել եմ այստող երեք տարի, և երբևէ խնդիրներ չեն եղել:

                  — Ի՞նչ եք պատրաստվում անել հետո:
                  — Չնայած ես արդեն 35 տարեկան եմ, բայց ես դեռ ոգևորություն ու ցանկություն ունեմ շարունակելու ֆուտբոլ խաղալ: Եթե ​​առաջարկ լինի Հայաստանից, ես սիրով կընդունեմ այն: Վախենալն ու թաքնվելն իմ մասին չէ: Ես ուզում եմ, և որ ամենակարևորն է՝ կարող եմ խաղալ:

                  ❗ Արձագանք՝ Մելիքյանի մեկնաբանությանը

                  Ավելի վաղ Եղիշե Մելիքյանը խոսել էր այդ միջադեպի մասին՝ նշելով, որ․«Այո, երբեմն անհրաժեշտ է լինում խոսել բարձր տոնայնությամբ, բայց բանը չի հասել անձնական վիրավորանքներին»։

                  «Մելիքյանի խոսքերը բացարձակ սուտ են: Նա իսկական ստախոս է: Չգիտեմ, նա հավանաբար ցանկանում է փրկել իր մարզչական կարիերան, քանի որ ասում է, որ ինքն այնտեղ չի եղել … Դուք կարող եք դիտել տեսախցիկները, ամեն ինչ այնտեղ կարող եք տեսնել:

                  Մելիքյանն ասաց, որ անպայման կսեղմի՞ իմ ձեռքը, երբ հանդիպենք: Բարև կտամ, երևի, նա ինձնից մեծ է: Բայց ես ձեռքը չեմ սեղմելու: Դեռ չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչ է ուզում ինձանից՝ վիրավորե՞լ, թե՞ ինչ: Ես չէի խանգարում նրան, ես թիմին չէի հանում նրա դեմ, ես պրոֆեսիոնալ էի իմ գործում: Ինձ համար առեղծված է, թե ինչու նա իրեն այդպես պահեց: Եթե ​​դուք չեք ցանկանում խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստին, դա ձեր իրավունքն է, հենց դրա համար եք գլխավոր մարզիչը: Բայց ինչու՞ բղավել ու վիրավորել», — ասել է Կոբյալկոն «Чемпионат»-ին տված հարցազրույցում:

                  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

                  Աղբյուր՝ «Чемпионат»

                  Կարդացեք նաև՝ Անձնական վիրավորանք ու ծեծկռտուք չի եղել. Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է հայտնի միջադեպը

                  Թեգեր: անտոն-կոբյալկո
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Անձնական վիրավորանք ու ծեծկռտուք չի եղել. Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է հայտնի միջադեպը

                  22.05.21

                  Աղբյուր․ Եղիշե Մելիքյանը ծեծել է թիմի լեգիոներներից մեկին

                  21.05.21

                  Vbet ՀՊԼ. Կոբյալկոն առաջ է մղում Փյունիկին (տեսանյութ)

                  12.09.20

                  Գլխավոր մարզչի գործոնն ամենակարևորն էր. Կոբյալկոն՝ Փյունիկ տեղափոխության մասին

                  24.07.20

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Սպասված գոլը վճռորոշ դարձավ. Ալվարեսը 6-րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց Ատլետիկոյին

                  01:03 / 25.10.26

                  🎥 Լացիոն կոտրեց հետնապահի դիմադրությունն ու դարձավ Ա Սերիայի միանձնյա առաջատար

                  00:55 / 25.10.26

                  Կարիերայի լավագույն շրջանը չի եղել Բարսելոնայում․ Նեյմարն անկեղծացել է

                  00:10 / 25.10.26

                  Նրանց մրցակցային ոգին միշտ իրենց հետ է. Ռոդրին՝ իր առաջին Էլ Կլասիկոյին ընդառաջ

                  23:45 / 24.10.26

                  Նա հիանալի ֆուտբոլիստ է, իսկ մեծերին հարգում են․ Ժոզե Մոուրինյու

                  23:05 / 24.10.26

                  🎥 Բորուսիան խաղավերջում կոտրեց Այնտրախտի դիմադրությունն ու գլխավորեց Բունդեսլիգան

                  22:35 / 24.10.26

                  🎥 Ինքնագոլ, հեռացում և 0:2. Չելսին սեփական հարկի տակ զիջեց Տոտենհեմին

                  22:30 / 24.10.26

                  Այդ հարցերը միայն աղմկոտ վերնագրեր ստանալու համար են, իսկ ես չեմ ուզում որևէ վերնագիր դառնալ․ Ֆլիկ

                  22:10 / 24.10.26

                  🎥 Խելահեղ 3:3՝ Մարադոնայի անվան մարզադաշտում. Ալեգրին հեռացվեց խաղադաշտից

                  22:01 / 24.10.26

                  6:2, թե՞ 5:0. Չավին ընտրել է Ռեալի նկատմամբ Բարսելոնայի լավագույն հաղթանակը

                  21:44 / 24.10.26

                  🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը նվազագույն հաշվով հաղթեց Շիրակին

                  21:09 / 24.10.26

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  20:36 / 24.10.26

                  Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղաց

                  20:28 / 24.10.26

                  🎥 Չեմպիոնական մրցավազքը թեժանում է. Արսենալը վստահ հաղթանակ տարավ Էվերթոնի նկատմամբ

                  20:04 / 24.10.26

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  19:40 / 24.10.26

                  Կոնֆլիկտը շարունակվում է. Ժեզուշը խիստ պայմաններ է առաջադրել Ռոնալդուի վերադարձի համար

                  19:17 / 24.10.26

                  Եթե դու նվաճես Ոսկե գնդակը, ոմանք կասեն, որ դա անարդար է․ Անրին դիմել է մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկին

                  18:18 / 24.10.26

                  🎥 Սառը ցնցուղ Վիլա Պարկում․ Ման Սիթին կրեց առաջին պարտությունն ընթացիկ մրցաշրջանում

                  17:22 / 24.10.26

                  Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»

                  16:17 / 24.10.26

                  Ֆերմին Լոպեսը նշել է Ռեալի այն երկու աստղերին, որոնց կհեռացներ Էլ Կլասիկոյից

                  15:15 / 24.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.