«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» 2020/21 մրցաշրջանում՝ դառնալով եվրոպական լիգաների լավագույն ռմբարկու:
Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրել է 29 հանդիպում և խփել 41 գոլ (82 միավոր): Երկրորդ տեղում Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսսին է (30 գոլ, 60 միավոր): «Յուվենտուսից» Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակել է լավագույն եռյակը (29 գոլ, 58 միավոր): «Ոսկե խաղակոշիկ 2020» -ի դափնեկիր «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն չի մտել լավագույն տասնյակ:
Ոսկե կոշիկ — 2021:
1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») — 82 միավոր (41 գոլ)
2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») — 60 միավոր (30 գոլ)
3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») — 58 միավոր (29 գոլ)
4. Անդրե Սիլվա (Այնտրախտ Ֆրանկֆուրտ) — 56 միավոր (28 գոլ)
5. Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 54 միավոր (27 գոլ)
6. Էրլինգ Հոլանդ (Դորտմունդի «Բորուսիա») — 54 միավոր (27 գոլ)
7. Ռոմելու Լուկակու («Ինտեր») — 48 միավոր (24 գոլ)
8. Ժերար Մորենո («Վիլյառեալ») — 46 միավոր (23 գոլ)
9. Կարիմ Բենզեմա («Ռեալ») — 46 միավոր (23 գոլ)
10. Հարի Քեյն («Տոտենհեմ») — 46 միավոր (23 գոլ):
Նշենք, որ 32-ամյա Լևանդովսկին իր կարիերայում առաջին անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»:
Հիշեցնենք, որ այս մրցանակը ստանում է մրցաշրջանի ավարտին առավելագույն միավորներ հավաքած խաղացողը: Միավորները որոշվում են առաջնության համապատասխան գործակցով` բազմապատկած խփած գոլերի հանրագումարով, որը լավագույն 5 լիգաներում հավասար է երկուսի: ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում վեցերորդից 21-րդ տեղերը զբաղեցրած առաջնություններում այս գործակիցը 1,5 է: 21-րդ տեղից սկսած՝ 1 միավոր: