ԱՊԼ վերջին տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելեսին»: Մերսիսայդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն: Այս հաղթանակի շնորհիվ Կլոպի թիմը առաջնությունն ավարտեց 3-րդ տեղում՝ 69 միավորով և նվաճեց ՉԼ ուղեգիր:
ԱՊԼ 2020/2021 մրցաշրջանում 4-րդ տեղը գրավեց Լոնդոնի «Չելսին»: Տուխելի թիմը վերջին տուրում հյուրընկալվելիս պարտվեց «Աստոն Վիլային», սակայն դուրս մնաց քառյակից, քանի որ հետապնդող «Լեսթերը» նույնպես պարտություն կրեց՝ սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվելով «Տոտենհեմին»: Վերջինս այս հաղթանակի շնորհիվ գրավեց 7-րդ տեղն ու նվաճեց Կոնվերենցիաների գավաթի խաղարկության ուղեգիր, իսկ «Լեսթերը» գրավելով 5-րդ տեղը՝ նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր:
























































