Իտալական «Մոնցայի» հարձակվող Մարիո Բալոտելին նոր ակումբ է փնտրում: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Հաղորդվում է, որ 30-ամյա հարձակվողը պատրաստվում է փոխել թիմը այս ամռանը:
Այս մրցաշրջանում «Մոնցային» չհաջողվեց Ա Սերիայի ուղեգիր նվաճել, այդ պատճառով էլ Մարիոն նոր տարբերակներ է փնտրում կարիերան շարունակելու համար: