Մայիսի 20-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Ֆուտզալ Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի երրորդ տեղի համար երկրորդ հանդիպումը «Լուսառատի» և ՀՊՏՀ-ի միջև, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիմնական ժամանակը ավարտվեց 3։3 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում ՀՊՏՀ-ն երեք անպատասխան գնդակ խփելով՝ հաղթեց 6։3 հաշվով։
Երրորդ տեղին որոշելու համար կկայանա ևս մեկ հանդիպում։