ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն իր պաշտոնավարման 5 ամիսն ամփոփելու ընթացքում անդրադարձավ նաև մարզադպրոցներին.
«Վերջին օրերին աշխատանքային այցով եղել եմ Լոռու և Տավուշի մարզերում: Այցելել եմ բոլոր մարզադպրոցները, տեղում ծանոթացել խնդիրներին: Բոլոր խնդիրները գրի են առնված ու հատ-հատ լուծում ենք տալու: Գլխավոր խնդիրը գույքի հարցն է: Անկախ պատկանելիությունից, գույքով աջակցելուն ենք բոլոր մարզադպրոցներին: 2022 թ-ի համար կա նախատեսված 500 մլն դրամի գույքային ծրագիր, սակայն մինչ այդ՝ 10-օրյա ժամկետում «հայթհայթված» մարզագույք կտրամադրենք մի քանի մարզադպրոցի»,-հավելեց Գիլոյանը: