ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում 5-ամսյա գործունեության ամփոփման ժամանակ Կարեն Գիլոյանը խոսեց նաև Տոկիո-2020-ի ուղեգրերի մասին՝ նշելով, որ Հս. Կորեան հրաժարվել է մասնակցությունից: Այսինքն, այս պահին ծանրամարտում ազատ 8 քվոտա կա, որը պետք է բաշխվի մյուս երկրների միջև:
Գիլոյանը նշեց, որ արդեն դիմել են համապատասխան մարմիններին՝ ակնկալիքով, որ այդ 8 վարկանիշից մեկը կտրամադրվի Հայաստանին: Որոշման մասին կհայտարարվի մինչ մայիսի 30-ը:
Խոսք եղավ նաև Լևոն Աղասյանի մասին: 2 օր առաջ Հայաստանի առաջնության ժամանակ Աղասյանը չկարողացավ լրացնել վարկանիշային նորման, և որոշում է կայացվել անցկացնել Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարը, որը ևս վարկանիշային է: Այսինքն, ևս մեկ հնարավորություն ունի Աղասյանը վարկանիշ ձեռք բերելու համար:
Այդ առաջնությունից հետո Արտաշատի աթլետիկայի դպրոցի շին. աշխատանքները կսկսվեն, կփոխվի ռետինե վազքուղին, որը վերջին անգամ փոխվել է 1980-ական թվականներին: