«Քարդիֆի» պաշտպան Սոլ Բամբան բուժվել է քաղցկեղից: Այս մասին ֆուտբոլիստն ինքը պատմել է Twitter-ի իր էջում: 2021 թվականի հունվարին ակումբի մամուլի գրասենյակը հայտնեց, որ 36-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է քաղցկեղ:
«Ողջույն բոլորին, պարզապես մի կարճ հաղորդագրություն՝ տեղեկացնելու ձեզ, որ ես բուժվել եմ քաղցկեղից: Սա, իհարկե, աներևակայելի լավ լուր է իմ ընտանիքի և ինձ համար, մենք այժմ յոթերորդ երկնքում ենք: Ես իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցում էին ինձ, նույնիսկ եթե դա մեկնաբանությունների, հաղորդագրությունների, հավանումների կամ այլնի միջոցով էր, որը հաստատ ինձ լրացուցիչ ուժ տվեց՝ այն հաղթահարելու համար:
Շնորհակալություն իմ ամբողջ ընտանիքին, իմ ընկերներին և, իհարկե, ակումբին և ֆուտբոլային հանրության բոլոր ներկայացուցիչներին, ովքեր ինձ օգնեցին հաղթահարել այս խնդիրը: Բոլորիդ բարի օր եմ մաղթում և հույս ունեմ, որ շուտով կտեսնվենք խաղադաշտում», — գրել է Սոլը:
Hey everyone, just a quick message to inform you that I’m now cancer free ! It is of course an incredibly heartwarming news for my family and I, we are over the moon right now. I really want to thank each and everyone that has been supporting me, wether it’s been with a comment, pic.twitter.com/7weE6JzCTa
— Sol Bamba (@Sol14Bamba) May 20, 2021