Մայիսի 19-ին «Վեստ Բրոմվիչը» Պրեմիեր լիգայի 37-րդ տուր խաղում պարտվեց «Վեստ Հեմին» 1-3 հաշվով:
27-րդ րոպեին հյուրերի կազմում գոլով աչքի ընկավ Տոմաշ Սոուչեկը, որը Պրեմիեր լիգայում 2020/21 մրցաշրջանում նրա 10-րդ գոլն է:
Ըստ Gracenote Live-ի, Տոմաշը առաջին չեխ ֆուտբոլիստն է, ով մեկ մրցաշրջանում 10 գոլ է խփել Պրեմիեր լիգայում: Մինչ օրս լավագույնը Պատրիկ Բերգերի (9 գոլ 1999/2000 մրցաշրջանում) և Միլան Բարոշի (9 գոլ 2002/03 և 2004/05 մրցաշրջաններում) ցուցանիշն էր: