ՊՍԺ-ն ու «Չելսին» հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով, հայտնում է Le10Sport-ը:
31-ամյա խաղացողը մյուս մրցաշրջանում վարձավճարով կարող է հանդես գալ այլ ակումբում, քանի որ «Բարսայում» խաղային պրակտիկայի պակաս ունի: Պյանիչին խաղաժամանակ պատրաստ են տրամադրել ՊՍԺ-ն ու «Չելսին»:
Կար նաև տեղեկություն, որ Պյանիչը կարող է կարիերան շարոնակել «Մանչեսթեր Յունայթեդ»: Խորվաթին անձամբ իր թիմում ցանկանում էր տեսնել Սուլշերը:
Պյանիչը «Բարսելոնա» է տեղափոխվել «Յուվենտուսից»՝ 2020 թ-ին՝ 60 մլն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում: