«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն, ամենայն հավանականությամբ, կհեռանա կատալոնական ակումբից այս ամառ։
31-ամյա բոսնիացի ֆուտբոլիստը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերի մեջ, իսկ նրանից բաժանվելը ֆինանսական խնդիրներ ունեցող ակումբին թույլ կտա թեթևացնել աշխատավարձերի վճարման հետ կապված ծանրաբեռնվածությունը։
Արդեն տևական ժամանակ է Պյանիչի տրանսֆերի հիմնական հավակնորդը հանդիսանում է «Յուվենտուսը», բայց թուրինյան ակումբը ևս ֆինանսական խնդիրներ ունի, ինչը կարող է խանգարել Պյանիչի՝ «Յուվենտուսում» հայտնվելուն։
Gazzetta Dello Sport-ի տեղեկություններով, Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆիորենտինան», չնայած իտալական ակումբը կարող է չկարողանալ վճարել ֆուտբոլսիտի բարձր աշխատավարձը՝ տարեկան 8 մլն եվրո։