Անգլիական «Սաութհեմփթոնն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ Տեո Ուոլկոտի հետ կկնքի նոր պայմանագիր: Անգլիացին թիմում հանդես էր գալիս հունվարից՝ վարձավճարով, որի ժամկետն ավարտվում է ամռանը: Արդեն հիմա հայտնի է, որ եզրային կիսապաշտպանի հետ կկնքվի 2 տարվա պայմանագիր: Պայմանագրի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ուոլկոտը «Սաութհեմփթոնի» սան է: 2006 թ-ին 16 տարեկանում նա լքել է ակումբն ու տեղափոխվել «Արսենալ»: 2018 թ-ի հունվարից Ուոլկոտը համարվում է «Էվերթոնի» խաղացող: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 22.5 մլն եվրո:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում նա դարձել է 3-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: