«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է այն մասին, թե արդյոք թիմի վերջին ելույթների վրա ազդել են թիմի երկրպագուների բողոքի ակցիաները։
«Լիվերպուլի» հետ խաղը, որը պիտի կայանար մայիսի 2-ին, մանկունիանցիների՝ ակումբի սեփականատերերի դեմ ուղղված բողոքի ցույցերի պատճառով տեղափոխվել էր մայիսի 13-ին։ Ցույցի ժամանակ երկրպագուները մուտք էին գործել մարզադաշտ։
Արդյունքում ՄՅՈՒ-ն 2-4 հաշվով պարտվեց «Լիվերպուլին», իսկ մի քանի օր առաջ էլ 1-2 հաշվով զիջել էր «Լեսթերին»։
«Չէի ցանկանա դրանով արդարանալ մեր երկու պարտությունների համար, բայց, անխոս, դա պատճառ է։
Ֆիզիկապես անհնար է այս թվով խաղերին դուրս գալ ու խաղալ բարձր մակարդակով ու անհրաժեշտ ինտենսիվությամբ։ Վերցնենք նախապատրաստական փուլը․ վերականգնում չի եղել։
Չեմ ասում, թե դա չի ազդել ֆուտբոլիստների վրա, բայց ես տպավորված եմ նրանց պրոֆեսիոնալիզմով ու նրանով, թե նրանք ինչպես դա հաղթահարեցին»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։