«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Պրիմերայի 37-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից հետո (1-2) պատասխանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ հարցին։
«Մենք հույս ունենք, որ Մեսսին չի հեռանա, քանի որ նա առաջվա պես աշխարհի լավագույն ֆոտբոլիստն է, ու այսօր նա ցույց տվեց, որ առանց նրա խաղալը հնարավոր չէ։ Նա 30 գոլ է խփել, որոնք թիմին շատ միավորներ են պարգևել։
Ինչ վերաբերում է ինձ և ակումբին, ապա մենք հույս ունենք, որ նա կմնա մեզ հետ, քանի որ հակառակ դեպքում մենք կասկածում ենք, որ ինչ-որ մեկն այդքան գոլ կխփի»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Բարսելոնան», իր ակտիվում ունենալով 76 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Պարտվելով «Սելտային»՝ կատալոնացիները զրկվեցին չեմպիոնական հավակնություններից։