Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է գլխավորել մեկ այլ իտալական ակումբ:
Աղբյուրի հաղորդմամբ, 43-ամյա մասնագետը պատրաստ է ընդունել «Ֆիորենտինայի»՝ 2 մլն եվրո աշխատավարձով, մինչև 2023 թ. պայմանագրի առաջարկը: «Մանուշակների» նախագահ Ռոկկո Կոմիսոն նշել է, որ այդ պաշտոնում այս պահին տեսնում է միայն Գատուզոյին: Նշվում է, որ իտալացուն լիիրավ ազատություն կտրվի տարբեր հարցերում: Գատուզոն կզբաղվի տրանսֆերներով, որպեսզի իջեցնի թիմի «միջին տարիքը»: Կողմերը կկնքեն 2 տարվա պայմանագիր՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Ֆիորենտինան» այս պահին 13-րդն է, իսկ «Նապոլին» 5-րդն է, սակայն մեկ խաղ ունի իր ակտվում, որում հաղթելու դեպքում կբարձրանա 4-րդ հորիզոնական: