Մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, Իկարդիի ընկերուհի Վանդա Նարան աշխատում է հարձակվողի՝ նոր ակումբ տեղափոխվելու ուղղությամբ: Գործակալն այս պահին քննարկում է «Ինտերի» ու «Յուվենտուսի» տարբերակները: Նախկինում Իկարդին խաղացել է Ա Սերիայի «Սամպդորիա» ու «Ինտեր» ակումբներում:
2020/21 մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Իկարդին դարձել է 12 գոլի հեղինակ: