Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 2021/22 մրցաշրջանի ևս մեկ մասնակից է դարձել «Նիժնի Նովգորոդը»։
ՌՊԼ-ի ուղեգիր է նվաճել «Կռիլյա Սովետովը», որն առաջին հորիզոնականն է զբաղեցրել ՖԱԼ-ում, և «Նիժնի Նովգորոդը», որը երրորդ տեղն է զբաղեցրել։
«Նիժնի Նովգորոդը» ՌՊԼ-ի ուղիղ ուղեգիր է նվաճել այն բանից հետո, երբ «Օրենբուրգը», որը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել, ՌՊԼ-ում հանդես գալու արտոնագիր չի ստացել։