Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատել է ազգային ընտրանու կազմը 2021/22 օլիմպիական մրցաշրջանի համար, հաղորդում է «Российская газета»-ն:
Գեղասահորդները մրցաշրջանը կսկսեն հոկտեմբերի 22-24-ը ԱՄՆ-ի Գրան Պրիի մրցաշարում: Ալինա Զագիտովան և Եվգենիա Մեդվեդևան չեն ընդգրկվել հավաքականի հայտացուցակում։ Փոխարենը, հայազգի Արթուր Դանիելյանը ընդգրկվել է հավաքականի պահեստայինների ցուցակում։
Ռուսաստանի հավաքականի կազմը -2021/22 մրցաշրջանի համար
Կանայք. Կամիլա Վալիևա, Ալեքսանդրա Տրուսովա, Ելիզավետա Տուկտամիշևա, Դարիա Ուսաչովա, Մայա Խրոմիխ, Աննա Շչերբակովա: Պահեստայիններ՝ Ալյոնա Կոստորնայա, Ելիզավետա Նուգումանովա:
Տղամարդիկ. Մակար Իգնատով, Միխայիլ Կոլյադա, Մարկ Կոնդրատյուկ, Անդրեյ Մոզալև, Ալեքսանդր Սամարին, Եվգենի Սեմյոնենկո: Պահեստայիններ՝ Դմիտրի Ալիև, Պետր Գումենուկ, Արթուր Դանիելյան:
Զույգեր. Անաստասիա Միշինա – Ալեքսանդր Գալյամով, Ալեքսանդրա Բոյկովա – Դմիտրի Կոզլովսկի, Եվգենիա Տարասովա – Վլադիմիր Մորոզով:
Պարեր. Վիկտորիա Սինիցինա – Նիկիտա Կացալապով, Ալեքսանդրա Ստեպանովա – Իվան Բուկին, Թիֆանի Զագորսկի – Ջոնաթան Գուրեյրո: