Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (4:2):
Հանդիպման ավարտին «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հրաժարվեց սեղմել իր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը: Այս դրվագը ֆիքսել են հեռուստատեսային տեսախցիկները:
Մանեն խաղը սկսեց պահեստայինների նստարանից ու խաղադաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին ՝ փոխարինելով Դիոգո Ժոտային: