Ղազախական ֆուտբոլի վետերան Ալի Սույումագոմբետովը Sports.kz-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին։
Ակտիվորեն քննարկվում է այն, որ հայ ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կհամալրի իսպանական Լա Լիգայում հանդես եկող «Կադիսի» կազմը․
«Ես մի անգամ դիտել եմ նրա խաղը Հայաստանի հավաքականում․ նորմալ մակարդակ ունի, կարող է հասցնել Պրիմերայում։ Նա լավ խաղացող է, լավ որակներ ունի։ Հարոյանը լավ կարգ ունեցող ֆուտբոլիստ է․ մենթալիտետն, իհարկե, փոքր-ինչ տարբերվում է եվրոպական ֆուտբոլից, բայց ամեն դեպքում նա Հայաստանի հավաքականի խաղացող է, ու թե՛ հավաքականում, թե՛ այստեղ որակապես լավ ֆուտբոլ է ցուցադրում։
Հավանական է, որ Իսպանիայում ևս հաջողության կհասնի»,- ասել է փորձագետը։