Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»։
Tuttosport-ը հայտնում է, որ նրա հետ պայմանագիր կնքելու մասին մտածում է «Բարսելոնան»։ Նշվում է, որ եթե գործարքը կայանա, 43-ամյա խաղացողը կլինի կատալոնացիների պահեստային դարպասապահը։
Հաղորդվում է նաև, որ Բուֆոնն արդեն առաջարկներ է ստացել «Օլիմպիակոսից», Կիևի «Դինամոյից», Ֆրանկֆուրտի «Այնտրախտից», «Գալաթասարայից» և «Սպորտինգից»։