Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի գործակալը՝ Ջոնաթան Բարնեթը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Սա եռակողմ քննարկում է մեր և երկու ակումբների միջև: Մենք ունենք ապագայի մեր տեսլականը, բայց առայժմ ոչ մի կոնկրետ բան չենք կարող ասել:
Ես իրականում չեմ պատկերացնում Գարեթին Մադրիդում: Ցանկանու՞մ եք այդպիսի աշխատավարձ ունեցող խաղացողի պահեստայինների նստարանին տեսնել: Լավ, դա ինձ համար նորմալ է:
Ես «Տոտենհեմին» ասացի, որ նրանք պետք է վստահեն Բեյլին, թողնեն, որ նա խաղա իր խաղը, վերաբերվեն նրան ինչպես Մեսսիին կամ Ռոնալդուին: Ամեն անգամ, երբ նրան ճիշտ վերաբերմունք են ցույց տալիս, նա շատ գոլեր է խփում ու օգտակար է: Նա համաշխարհային կարգի խաղացող է», — ասել է Բարնեթը Evening Standard-ին:
Հիշեցնենք, որ Բեյլը «Տոտենհեմից» «Ռեալ» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» 2013 թվականին ՝ 101 միլիոն եվրոյի դիմաց: 2020 թվականին ուելսցին վարձավճարով վերադարձավ անգլիական ակումբ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը: