«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Լեւանտեի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (3:3):
«Զգացողությունները շատ վատն են: Մենք դժվար ժամանակաշրջան ենք ապրում: Մենք լավ սկսեցինք հանդիպումը, հաշվի մեջ առաջ էինք, բայց, ինչպես հաճախ է պատահում այս մրցաշրջանում, սեփական սխալների պատճառով երկու գոլ բաց թողեցինք:
Փաստորեն, մենք կորցրեցինք չեմպիոն դառնալու հնարավորությունը: Մենք բավականաչափ կենտրոնացած չէինք և չափազանց շատ միավորներ կորցրինք», — մեջբերում է ֆուտբոլիստին Marca-ն։
«Բարսելոնան», վաստակած 76 միավորով, Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է և մեկ միավորով հետ է մնում «Աթլետիկոյից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: