Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» հետ: Թիմերը փոխանակեցին 3-ական գնդակ:
Հյուրերի կազմում առաջին կեսում աչքի ընկան Լեո Մեսսին ու Պեդրին: 57-րդ և 59-րդ րոպեներին տանտերերը խփելով մեկական գոլ հավասարեցրեցին հաշիվը, սակայն րոպեներ անց Ուսման Դեմբելեն կրկին առաջ մղեց կատալոնացիներին: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ տանտերերը հաշիվը դարձրեցին 3:3:
Այս խաղից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 76-ի: Առաջատար Մադրիդի «Ատլետիկոն» ունի 77 միավոր, իսկ «Ռեալը» 75 միավորով 3-րդն է: Մադրիդյան թիմերը կատանոլյան թիմի համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել: