WhoScored վիճակագրական պորտալը կազմել է Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը երեկ կայացած «Կրոտոնեի» դեմ խաղում դարձել էր գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ WhoScored-ը նրա խաղը գնահատել է 9,5 միավորով, որը երկրորդ ցուցանիշն է խորհրդանշական հավաքականում․ ավելի բարձր՝ 10 միավոր է ստացել Մխիթարյանի թիմակից Լորենցո Պելեգրինին, ով երեկ կայացած խաղում դուբլ էր ձևակերպել։