ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ծնկի կապանի վնասվածք է ստացել, հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերիին:
Ինչպես նշում է լրագրողը, նման վնասվածքները բուժելու համար պահանջվում է մոտ մեկ ամիս, և մարզավիճակը վերականգնելու համար կպահանջվի ևս մի քանի օր:
Տեղեկությունը հաստատվելու դեպքում Վերատին չի կարողանա օգնել Իտալիայի հավաքականին Եվրոպայի 2020 թ. առաջնության խմբային փուլում:
A խմբում իտալացիների մրցակիցները կլինեն Թուրքիան, Ուելսը և Շվեյցարիան: