«Գանձասար-Կապանը» հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ կապանյան ակումբը ժամանակավորապես դուրս է գալիս Հայաստանի առաջնությունից:
Ավելի ուշ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշվել էր ակումբին զրկել հաջորդ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող
բոլոր մրցումների խաղերին մասնակցելու իրավունքից՝ հաջորդ մրցաշրջանում
միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ: