Vbet ՀՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում «Գանձասար-Կապանը» Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Վանին» (1-3):
Խաղի հաշիվը բացեցին հյուրերը: 9-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը վստահորեն իրացրեց Մուսլիմ Բամատգերեևը:
Կապանյան ակումբի կազմում պատասխան գոլը 29-րդ րոպեին հեղինակեց Ռոկաս Կրուշնաուսկասը:
Երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց «Գանձասար-Կապանի» դապասին, որն էլ իրացրեց Ստանիսլավ Եֆիմովը:
Այս դրվագից հետո կրքերը թեժացան: Մասնավորապես, խաղադաշտից հեռացվեց տանտերերի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը, ով դժգոհ էր մրցավարի աշխատանքից:
Հանդիպման 90-րդ րոպեին իր թիմի երրորդ գոլը խփեց Էզակուասի Վիլֆրեդը: