Մադրիդում շարունակվում է թենիսի Մադրիդի բաց առաջնությունը:
Պայքարից դուրս մնաց «Գրունտի Արքա» Ռաֆայել Նադալը:
Հայրենի քաղաքում Նադալը քառորդ եզրափակչում պարտվեց Ալեքսանդր Զվերևին:
1 ժամ 46 րոպե ընթացքում Ռաֆան պարտվեց 2 սեթում՝ 4-6, 4-6 հաշվով:
Նադալը խլեց մրցակցի 1 մատուցում՝ սեփականներից զիջելով 3-ը:
Կիսաեզրափակչում Զվերևը կմրցի Դոմինիկ Տիմի հետ: