ՊՍԺ-ի կիսապաշտպան Ալեսանդո Ֆլորենցին խոստովանել է, որ կցանկանար մնալ ֆրանսիական ակումբում: Ֆուտբոլիստը վարձավճարով խաղում է փարիզցիների կազմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռոմային»:
«Ես շատ քրտնաջան աշխատել եմ վնասվածքներից հետո մարզավիճակ ձեռք բերելու համար: Կարծում եմ ՝ ես դա արեցի: Ես շատ եմ աշխատում հոգեբանորեն, քանի որ գլուխս է շարժում ոտքերս:
Հաճելի է, որ «Ինտերը» հետաքրքրված է ինձնով, բայց ինձ հիմա շշուկները չեն շեղում:
Ես ուզում եմ, որ խոսեն խաղադաշտում իմ խաղի մասին: Ես աշխատում եմ ի շահ ՊՍԺ-ի: Ես ուզում եմ փոխհատուցել իմ խաղով ՊՍԺ-ի ղեկավարության վստահության համար, նրանք իսկապես հավատում են ինձ: Ես ուզում եմ տալ առավելագույնս, եկեք տեսնենք, թե ինչ կլինի իմ պայմանագրի հետ»,- մեջբերում է Ֆլորենցիին Football Italia-ն: