VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Վանը» ընդունել էր Երևանի «Արարատին» ու ոչ-ոքի ավարտեց հանդիպումը․ թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։
Խաղի 20-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը, իսկ 41-րդ րոպեին Վիլֆրիդ Եզան հավասարեցրեց հաշիվը։
Այսպիսով, թիմերը կիսեցին միավորներն ու «Արարատը» 35 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական, իսկ «Վանը» 25 միավորով շարունակում է մնալ 6-րդ տեղում։