Մայիսի 4-ին կայացել են ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչների երկրորդ հանդիպումները: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Լուսառատին» 13։4 հաշվով: Գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ:
Այսպիսով՝ Ֆուտզալ Բարձրագույն խմբի չեմպիոնությունը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»։ Չեմպիոնը կհռչակվի եզրափակչում 2 հաղթանակ տարած թիմը: