ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ասել է, որ «Ման Սիթիի» դեմ ՉԼ կիսաեզրափակչի պատասխան խաղի (0-2) գլխավոր մրցավար Բյորն Կյոյպերսը վիրավորել է իրեն:
«Մրցավարը հայհոյեց ինձ: Ես երբեք նման բան չէի ասի, հակառակ դեպքում ինձ 10 խաղով կորակազրկեին:
Բայց մենք պարտվեցինք ու դուրս մնացինք մրցաշարից: Դրանում մրցավարի մեղքը չկա»,- Վերատիի խոսքերն է փոխանցում RMS-ի թվիթերյան էջը: