«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբից հստակեցրել է Գարեթ Բեյլին ձեռք բերելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է El Chiringuito-ն։
Ներկայումս վալիացին, որի իրավունքները պատկանում են «Ռեալին», վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում»։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Անչելոտին, որը Բեյլին մարզել է «Ռեալում», նրան ուզում է տեսնել մերսիսայդյան ակումբի կազմում։
Ավելի վաղ Բեյլն ասել էր, որ ինքը, ըստ օրենքի, պիտի վերադառնա Մադրիդ։