«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին-Մինը մտադիր է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, չնայած «Բավարիայի» և «Ռեալի» հետաքրքրությանը, գրում է FourFourTwo-ն:
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակում է՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դառնալով 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Հյուսիսլոնդոնյան ակումբի հետ պայմանագրի ավարտին մնացել է ևս երկու տարի, սակայն Daily Star- ը հայտնում է, որ կողմերը մոտ են պայմանագիրը երկարաձագելուն: Բանակցությունները շարունակվում են սեպտեմբերից և կարծես դրական առաջընթաց կա՝ չնայած Սոնի գործընկեր Հարի Քեյնի ապագայի շուրջ անորոշությանը:
«Սփըրսի» նախագահ Դանիել Լևին լավ լուրերի կարիք ունի այս դժվարին շաբաթից հետո, երբ իր ակումբը ներգրավված էր Սուպերլիգայի ձախողված նախագծում, հեռացրեց մարզիչ Ժոզե Մոուրինյուին և զիջեց Լիգայի գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Սիթիին»:
Աղբյուրը նշում է, որ «Բավարիան» ու «Ռեալը» հետաքրքրված են Հարավային Կորեայի հավաքականի աստղի ծառայություններով, բայց նրա ապագան կարծես թե «Տոտենհեմում» է: