Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաքի վերջին օրը ստուգողական հանդիպում է անցկացրել Ակադեմիա-08 թիմի հետ և առավելության հասավ 2-1 հաշվով։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը։
Գոլի հեղինակներն էին «Ուրարտուի» ֆուտբոլիստուհիներ Էմմի Սարգսյանը, որը խաղի օրը նշում էր իր ծննդյան տարեդարձը, և Միլենա Սայադյանը։