Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց «Լոկոմոտիվին» և ժամանակից շուտ ապահովեց ոսկե մեդալները: «Զենիթը» 7-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ մեդալների հանձնման արարողությունը, որին նորընծա չեպիոնների առաջատարներից մեկը՝ Արտյոմ Ձյուբան ներկայացավ Marvel-ի հայտնի կերպարներց մեկի՝ Դեդպուլի քոսփլեյով։ Լուսանկարներն՝ այստեղ։
Հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը, ով նկարահանվել է Deadpool և Deadpool 2 ֆիլմերում, գնահատել է Ձյուբայի զգեստը՝ հավանելով համապատասխան թվիթը: