«Ուրարտու» – «Շիրակ» հանդիպմանը ներկա էին ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը և սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Մարզիկներին դիմավորել են ակումբի ակադեմիայի սաները, որոնք լուսանկարվել են մեդալակիր մարզիկների հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա մրցաշարերում։
Իսկ խաղի մեկնարկային հարվածն իրականացրեց Արթուր Դավթյանը, որը ապրիլի 24-ին շվեյցարական Բազել քաղաքում ճանաչվել էր Եվրոպայի չեմպիոն։