«Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսը վնասվածք է ստացել Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում (1-0):
Ուրուգվայցի խաղացողը մկանային վնասվածք էր ստացել ու 80-րդ րոպեին ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Նրա փոխարեն խաղը շարունակեց Ֆելիպեն։
Մյուս տուրում «Ատլետիկոն» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 8-ին։