«Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ուրուգվայցի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին», գրում է Goal-ը՝ հղում անելով The Sun-ին։
Խիմենեսը տրանսֆերային թոփ թիրախ է «կապույտների» համար։ Հունվարին լոնդոնյան թիմը կարող է առաջարկ անել «ռոխիբլանկոսների» պաշտպանի համար՝ նպատակ ունենալով ուժեղացնել պաշտպանական գիծը։
Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսն «Աթլետիկոյի» կազմում 5 խաղի է մասնակցել ու 1 գոլ խփել։ լ