«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է ուսի վիրահատության ենթարկվել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից հետո։
ESPN-ը հայտնում է, որ վերջին երկու տարում 23-ամյա անգլիացին մշտապես խաղացել է ցավերով՝ ուսի, մեջքի և ոտքերի տարատեսակ վնասվածքների պատճառով։ Անձամբ Ռեշֆորդը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին խոստացել է, որ պատրաստ կլինի մասնակցել Եվրոպայի առաջնությանը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը 33 հանդիպման է մասնակցել, դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 24 միավոր է վաստակել գոլ+փոխանցում համակարգում (17+7)։