«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Oլե-Գունար Սուլշերը խոսել է երկրպագուների ակցիաների մասին, որոնք ուղղված են ակումբի սեփականատերերին։
«Կարևոր է, որ լսեն երկրպագուների կարծիքը։ Պետք է երկխոսություն վարել։ Իմ աշխատանքը ֆուտբոլի վրա կենտրոնանալն ու ամեն ինչ անելն է, որ մեր թիմը լավագույնը լինի։ Զգում եմ ակումբի ու դրա սեփականատերերի աջակցությունը։ Վստահ եմ, որ ինձ հետագայում ևս կաջակցեն, երբ հաջորդ քայլն անեմ։
Ուրախ եմ, որ ակումբները հրաժարվեցին Սուպերլիգայից։ Դա չպիտի առաջ շարժվելու միջոց լիներ։ Երբ դժգոհության ակցիաներ են լինում, կարևոր է, որ դրանք խաղաղ բնույթ կրեն»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։